Արթուր Գրիգորյանցը դարձել է «Գորկի+» արվեստների փառատոնի գլխավոր պրոդյուսեր
12 Օգոստոսի 2024, 09:20
Մոսկվայում մեկնարկել է լայնածավալ նախագիծ՝ «Գորկի+» արվեստների փառատոնը, որը նվիրված է ռուս նշանավոր խորհրդային գրող, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Մաքսիմ Գորկու ստեղծագործությանն ու անհատականությանը:
Փառատոնի գլխավոր պրոդյուսերն է Արթուր Գրիգորյանցը: Նա նշել է, որ ծրագիրը բազմաժանր է և նախատեսված է տարբեր տարիքի և նախասիրությունների հանդիսատեսի համար:
Փառատոնում կանցկացվեն թատերական լաբորատորիաներ, որոնցից մեկը կվարի արգենտինացի ռեժիսոր Գիլյերմո Կակաչեն, որը, ինչպես պատմել է Գրիգորյանցը, «ռուս արտիստների հետ փառատոնի մեկնարկից մեկ շաբաթ առաջ կպատրաստի Գորկու «Ամառային բնակիչների» էսքիզը»: