Արթուր Հակոբյան. Պատմություն կերտած մարմնամարզիկը

28 Սեպտեմբերի 2024, 22:05

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Սեպտեմբերի 28-ին խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ չեմպիոն Արթուր Հակոբյանի ծննդյան օրն է։

Նա մարմնամարզությամբ սկսել է զբաղվել դեռ ութ տարեկանից: Ընդ որում, նրա մեկնարկը բավական հաջող էր: 1977 թվականին դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության չեմպիոն բացարձակ առաջնությունում։ 1978 թվականից ընդգրկվել է Խորհրդային Միության ազգային հավաքականի կազմում։ 1979 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն թիմային առաջնությունում։

Հակոբյանը դարձել է ԽՍՀՄ հենացատկի չեմպիոն և ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ մասնակցելու նույն թվականին Մոսկվայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։ Այս մրցաշարում նա արծաթե մեդալներ է նվաճել զուգափայտերի վրա վարժություններում և հենացատկում, ինչպես նաև դարձել չեմպիոն թիմային առաջնությունում։

Արթուր Հակոբյանը պատմության մեջ այն առաջին մարմնամարզիկն է, ով կարողացել է մրցումների ժամանակ կատարել «Ցուկահարա» պարույրաձև երկու պտույտներով հենացատկ։ 1983 թվականին նա կրկնել է իր հաջողությունը ԽՍՀՄ առաջնությունում, իսկ Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է հենացատկի աշխարհի չեմպիոն՝ թիմային պայքարում արժանանալով արծաթե, բազմամարտում՝ բրոնզե մեդալի։

80-ականների վերջից մարզիկը սկսել է աշխատել Երևանի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ։ 1989 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է զբաղվել մարզչական աշխատանքով Լոս Անջելեսի «All Olympia» մարմնամարզության կենտրոնում։

Նրա սաների թվում են եղել ազատ վարժություններում Միացյալ Նահանգների չեմպիոն (2010), աշխարհի թիմային առաջնության արծաթե մեդալակիր (2010) Մեթի Լարսոնը[3] և մարզագերանի (2007, 2008) ու անհավասար զուգափայտերի (2008) վրա վարժությունների Միացյալ Նահանգների պատանեկան առաջնության եռակի չեմպիոն Սամանտա Շապիրոն, աշխարհի թիմային ու հենացատկի առաջնության (2011) չեմպիոն, Օլիմպիական խաղերի թիմային առաջնության չեմպիոն և հենացատկի արծաթե մեդալակիր (2012) Մակայլա Մարոնին։

Հիմա եթերում