Արթուր Հայրապետյանը՝ Ռուսաստանի ռեկորդների գրքում

30 Մայիսի 2024, 15:15

Սպորտ

Երիտասարդ Արթուր Հայրապետյանը մեկ ոտքի վրա կատարել է 117 կքանիստ։ Նախկինում Ռուսաստանում ոչ ոք նման արդյունքի չի հասել։

Մարզչի խոսքով՝ Արթուրն առանձնանում է իր բնավորությամբ ու աշխատասիրությամբ, նա ճիշտ է սահմանում առաջնահերթությունները, իսկ դա իր տարիքում շատ հազվադեպ է լինում։

Արթուրը պարգևատրվել է մարզման ժամանակ։ Թաեքվոնդոյի դպրոցի տնօրեն Հեթագ Պլիևը ռեկորդակրին հանձնել է մեդալ և պատվոգիր։