Արթուր Ջանիբեկյանը կարող է պատասխանատու լինել Wildberries-ի օնլայն-կինոթատրոնի բովանդակության համար
22 Դեկտեմբերի 2025, 12:00
Wildberries մարքեթփլեյսը դիտարկում է սեփական օնլայն-կինոթատրոնի ստեղծման հնարավորությունը։ Ընկերությունը չի բացառում նաև «Иви» օնլայն-կինոթատրոնի ձեռքբերումը, սակայն պատրաստ է ծառայությունը զարգացնել նաև զրոյից։
Մեդիաշուկայի աղբյուրների փոխանցմամբ՝ օնլայն-կինոթատրոնի բովանդակային քաղաքականության համար պատասխանատու կլինի հայկական ծագմամբ հայտնի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը։ Նրա Originals Production պրոդյուսերական կենտրոնի 51 տոկոսը պատկանում է Ազգային մեդիա խմբին, իսկ Okko օնլայն-կինոթատրոնի հետ սերիալների բացառիկ արտադրության երեք տարվա պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։