Արթուր Մ. Սարգսյան․ Ամերիկայի լավագույն պրոդյուսերներից մեկը

10 Մայիսի 2024, 23:40

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 11-ին հայազգի հայտնի պրոդյուսեր Արթուր Մ.Սարգսյանը դառնում է 64 տարեկան։

Արթուր Սարգսյանը ծնվել է 1960 թվականին Լենինականում (այժմ ՝ Գյումրի)։ Մի քանի տարի նա իրեն փորձել է որպես նորաձևության դիզայներ Անգլիայում, ինչն, ի դեպ, նրա մոտ լավ է ստացվել, իսկ Ամերիկա տեղափոխվելուց հետո սկսել է պրոդյուսերական գործունեությամբ զբացել։ Հետագայում հիմնել է «Sarkissian Productions» պրոդյուսերական ընկերությունը։

Հենց տաղանդավոր հայն է աղմկահարույց «Պիկ ժամ» և դրա շարունակությունների՝ «Օտարերկրացին», «Ֆլեշբեք», «Իռլանդացին» հայտնի ֆիլմերի պրոդյուսերներից մեկը։

Արթուր Մ. Սարգսյանը ժամանակին եղել է «Lotstone Studios» կինոընկերության գործադիր տնօրենը։ 2020 թվականին նա նաև Script 2 Screens սցենարական մրցույթի ժյուրիի անդամ է եղել, որի նպատակն էր գտնել նոր անուններ։
Սարգսյանն արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» և «Սեզար» մրցանակների: Իսկ 2003 և 2004 թվականներին ճանաչվել է Ամերիկայի լավագույն պրոդյուսեր։