Արթուր Մարտիրոսյանը դարձել է սամբոյի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր

26 Հունիսի 2024, 18:29

Սպորտ

Կեմերովո քաղաքում՝ Կուզբաս Արենայում, հունիսի 20-23-ն անցկացվել է սամբոյի Ռուսաստանի 14-16 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը: Մրցումներին մասնակցել են ավելի քան 700 ուժեղագույն մարզիկներ Ռուսաստանի բոլոր մարզերից: Տղաներն ու աղջիկները մրցում էին ինը տարբեր քաշային կարգերում:

58 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Արթուր Մարտիրոսյանը:

Զուգահեռաբար անցկացվել է նաև երկրի լողափնյա սամբոյի առաջնությունը Վերին Պիշմա քաղաքում: 88 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Ալեքսանդր Դուրնոյանը: