Արթուր Մելքոնյանն «Ուխտա» վերադառնալուց հետո դարձել է գոլի հեղինակ
12 Փետրվարի 2026, 19:40
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի պաշտպան Արթուր Մելքոնյանը «Ուխտա» վերադառնալուց հետո իր առաջին տուրում դարձել է գոլի հեղինակ։
Ռուսաստանի Սուպերլիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ուխտա»-ն սեփական հարկի տակ ընդունել է առաջնության առաջատարներից մեկին՝ «Տյումեն» թիմին։
Մելքոնյանը տուրի երկրորդ խաղում խփել է իր թիմի հինգերորդ գոլը։