Արթուր Մելքոնյանը հաղթել է մրցակցին Բերդսկում կայացած SFL 17 մրցաշարում

10 Մարտի 2024, 20:40

Սպորտ

MMA մարտիկ Արթուր Մելքոնյանը (5-2) առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է Ալեքսանդր Մելնիկովին (0-1) Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքում կայացած SFL 17 մրցաշարում:

Մարտից հետո 20-ամյա Մելքոնյանն ասել է, որ մարտից ստացած ամբողջ հոնորարը տալու է կարիքավոր երեխաների հիմնադրամին:

Երիտասարդ մարտիկի համար սա արդեն հինգերորդ անընդմեջ հաղթանակն է պրոֆեսիոնալ MMA-ում, բոլոր հաղթանակները վաղաժամ են՝ 4 խեղդում և 1 նոկաուտ:

Տեսանյութը՝ sportball24.com-ի