Արթուր Միրանյանի թիմը 53 տարվա ընդմիջումից հետո կխաղա եվրագավաթում
20 Մայիսի 2025, 15:15
Ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժ» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, 1972/73 մրցաշրջանից հետո առաջին անգամ եվրագավաթի ուղեգիր է նվաճել:
Ակումբը երաշխավորել է իր մասնակցությունը ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին Ռումինիայի առաջնության կիրակնօրյա հանդիպումների արդյունքում: Անկախ վերջին տուրերի արդյունքներից, «Ունիվերսիտատյա Կլուժ»-ը փլեյ-օֆֆում չի իջնի 4-րդ տեղից, իսկ եվրալիցենզիա ունեցող փլեյ-աութի մրցակիցները՝ «Սեպսի»-ն և «Ֆարուլ»-ը չեն կարողացել հայտնվել թոփ-10-ում:
Միրանյանի պայմանագիրը «Ունիվերսիտատյա Կլուժ»-ի հետ գործում է մինչև 2025 թվականի ամառը, և դեռ հայտնի չէ՝ կերկարաձգեն նրա հետ պայմանագիրը, թե ոչ: