Արթուր Միրանյանը գրավել է Հարավային Կորեայի փոխչեմպիոնի դարպասը
09 Հունվարի 2025, 18:17
Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Ունիվերսիտատյա Կլուժը» ընկերական խաղ է անցկացրել Հարավային Կորեայի փոխչեմպիոն «Կանվոնի» հետ:
Հանդիպման 52-րդ րոպեին ռումինական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը: Նա հաշիվը դարձրել է 3:1: Խաղն ավարտվել է 4:1 հաշվով:
«Ունիվերսիտատյա Կլուժը» գլխավորում է Ռումինիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: