Արթուր Միրանյանը հաղթական գոլ է խփել Իսրայելի առաջնությունում

11 Դեկտեմբերի 2025, 12:15

Սպորտ

Արթուր Միրանյանը հաղթական գոլ է խփել Իսրայելի առաջնությունումՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հաղթական գոլ է խփել «Բնեյ Սախնինի» կազմում:

Իսրայելի առաջնության 13-րդ տուրում «Բնեյ Սախնինը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Մաքաբի Բնեյ Ռաինային»: Հայաստանի հավաքականի հարձակվողը հաղթական գոլը խփել է ավելացված ժամանակում:«Բնեյ Սախնինը» 13 տուրից հետո վաստակել է 17 միավոր և 14 թիմերի պայքարում զբաղեցնում է 8-րդ տեղը: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Միրանյանը մասնակցել է 11 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 3 գոլով: