Արթուր Մուրադյանը՝ «Հավատ տաղանդի հանդեպ» մրցույթի Գրան պրի մրցանակակիր
17 Փետրվարի 2026, 16:40
Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքի Մշակույթի պալատում կայացել է համառուսաստանյան «Հավատ տաղանդի հանդեպ» փառատոն-մրցույթը, որտեղ փայլուն ելույթ են ունեցել Գեորգիևսկի մանկական երաժշտական դպրոցի սաները։
Գլխավոր մրցանակը՝ Գրան-պրին, նվաճել է Արթուր Մուրադյանը, իսկ Սոֆիա Մելքումյանը, Սոֆիա Նավասարդյանը, Անահիտ Ադամյանը և Սյուզաննա Կարապետյանը դարձել են մրցույթի դափնեկիրներ։