Արթուր Պետրոսյան-Ջիգարխանովը՝ Ռուսաստանի սամբոյի առաջնության հաղթող

18 Մարտի 2025, 14:50

Սպորտ

Օրենբուրգում ընթանում է Ռուսաստանի սամբոյի 14-16 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը: Մինչև 58 կգ քաշային կարգում հաղթել է Արթուր Պետրոսյան-Ջիգարխանովը Ռուսաստանի Արմավիր քաղաքից։ Նա իրավունք է ստացել մասնակցելու Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Նշենք նաև, որ Արթուր Սահակյանը (46 կգ) դարձել է սամբոյի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։

Մրցումները կտևեն մինչև մարտի 19-ը: Մրցաշարին մասնակցում է 812 մարզիկ Ռուսաստանի 71 մարզից:

Հիմա եթերում