Արթուր Սարգսյանը՝ Ալեքսանդր Ակսյոնովի հուշամրցաշարի հաղթող
28 Օգոստոսի 2024, 11:45
Նովոսիբիրսկում ավարտվել է Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Ակսյոնովի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի ավանդական մրցաշարը: Ռուսաստանցի մարզիկ Արթուր Սարգսյանը դարձել է մրցաշարի հաղթող մինչև 97 կգ քաշային կարգում:
Մրցումներին մասնակցել են 9 երկրների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Ղազախստանից, Կուբայից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Շվեյցարիայից:
«Ակսյոնովի հուշամրցաշարը» դարձել է հոկտեմբերի 28-31-ը Տիրանայում (Ալբանիա) կայանալիք ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության ընտրական փուլը: