Ըմբիշ Արթուր Սարգսյանը աշխարհի առաջնության եզրափակչում է

20 Սեպտեմբերի 2025, 15:00

Սպորտ

Ռուսաստանաբնակ Արթուր Սարգսյանը Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգում դուրս է եկել եզրափակիչ:

Վճռորոշ մենամարտի ճանապարհին նա հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Ահմադիևին, որն ավելի վաղ մրցաշարից դուրս էր թողել Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանին:

Եզրափակչում Սարգսյանը կմրցի իրանցի ըմբիշ Մոհամմադհադի Սարավիի հետ: