Արթուր Սարգսյանը՝ Տիրանայում անցկացված UWW վարկանիշային մրցաշարի հաղթող
03 Մարտի 2026, 19:30
Արթուր Սարգսյանը Ալբանիայիայում անցկացվող «UWW Muhamet Malo 2026» մրցաշարում դարձել է 97 կգ քաշային կատեգորիայի հաղթող։
Տիտղոսին հասնելու ճանապարհին նա հաղթել է ադրբեջանցի Մոհամմադ Ահմադիևին (7:2), ամերիկացի Միկիալ Ֆոյին (8:0), ղրղզստանցի Ուզուր Ջուզուպբեկովին (9:0) և իրանցի Ամիրեզա Մորադիյանին (3:2)։ Եզրափակիչ գոտեմարտը Կիրիլ Մասկևիչի դեմ չի կայացել, և Սարգսյանը հայտարարվել է հաղթող առանց պայքարի։