Արթուր Սերոբյանը և Արսեն Զախարյանը լավագույնների թվում են

28 Դեկտեմբերի 2023, 18:02

Հայեր | Սպորտ

CIES Football Observatory սպորտային հետազոտությունների կենտրոնը Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Կասա Պիայի» ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանին ընդգրկել է 2003 թվականին ու հետո ծնված աշխարհի լավագույն աջ հարձակվողների ցուցակում։

20-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է 28-րդ տեղում։

Հարձակողական ոճի կիսապաշտպանների վարկանիշում իսպանական «Ռեալ Սոսեյդադի» ու Ռուսաստանի հավաքականի խաղացող Արսեն Զախարյանը 9-րդն է: