Արթուր Ղուկասյանը 4 լարված մարտերում հաղթանակ է տարել՝ դառնալով իր քաշային կարգի առաջատարը և շուտով կգա Երևան

10 Սեպտեմբերի 2024, 21:50

Բոլոր

Մոսկվայում կայացել է ֆեդերացիայի ուժեղագույն մարզիկների ընտրական վերջին փուլը՝ Կուդոյի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորություն ստանալու համար։

Օբնինսկի «Դերժավա» մարտարվեստների մարզադպրոցի սան Արթուր Ղուկասյանը չորս լարված մարտերում հաղթանակ է տարել, իր քաշային կարգում դարձել է առաջատար և ընդգրկվել Ռուսաստանի հավաքականում։ Այսպիսով, նա մասնակցի կուդոյի Եվրոպայի առաջնությանը:
Առաջնությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերին Հայաստանում։ Այս մեծ իրադարձությունը կհավաքի աշխարհի լավագույն և ամենաուժեղ կուդոիստներին: