Արտուշ Կարապետյանի անհատական ցուցահանդեսը՝ Դիզայնի և սպասարկման միջազգային ինստիտուտում
Դիզայնի և սպասարկման միջազգային ինստիտուտում բացվել է նկարիչ Արտուշ Կարապետյանի «Արևի ճանապարհը» անհատական ցուցահանդեսը:
Հեղինակը չի պահպանում մեկ ոճ, ժանր կամ ուղղություն: Նրա ստեղծագործություններում նկատվում է Վան Գոգի, Մոդիլիանիի, Գոգենի, Սարյանի ազդեցությունը, բայց ավելի շատ նրա նկարներում արտացոլված է հայկական մշակույթը։
Արտուշ Կարապետյանը Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության և միջազգային ֆեդերացիայի անդամ է: