Արտուշ Պոլեյանը մասնակցում է վոկալիստների համառուսաստանյան մրցույթին

30 Մարտի 2024, 21:15

Մշակույթ

Մարտի 27-30-ը Լիպեցկի պետական ֆիլհարմոնիայում անցկացվում է Նադեժդա Օբուխովայի անվան վոկալիստների համառուսաստանյան մրցույթը։

Մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը 20-ամյա Արտուշ Պոլեյանն է: Նա առաջիններից էր, ով ելույթ ունեցավ Լիպեցկի բեմում։

Պոլեյանը Կուրսկի Գ. Վ. Սվիրիդովի անվան երաժշտական քոլեջի «Վոկալային արվեստ» բաժնի 4-րդ կուրսի ուսանող է:

Ուսման ընթացքում Արտուշը դարձել է տարբեր մրցույթների հաղթող, այդ թվում՝ ամենահեղինակավոր: Երիտասարդ վոկալիստի հազվագյուտ տաղանդը նշում են միջազգային մրցույթների ժյուրիի անդամները և բարձր են գնահատում նրա տաղանդը, արտիստիզմը և վոկալային պատրաստվածությունը: Ունի հազվագյուտ ձայն (արական սոպրանո) և բնական երաժշտականություն։