Արտյոմ Աղաջանյանը, Էռնեստ Սարգսյանը և Գեորգի Երիցյանը՝ Համառուսական դպրոցական օլիմպիադայի մրցանակակիրներ

21 Փետրվարի 2026, 11:50

Կրթություն

Ճշգրիտ գիտությունների համառուսաստանյան դպրոցական օլիմպիադայի տարածաշրջանային փուլի արդյունքներով Պյատիգորսկի աշակերտներ Արտյոմ Աղաջանյանը, Էռնեստ Սարգսյանը և Գեորգի Երիցյանը մրցանակներ են նվաճել ինֆորմատիկայի և մաթեմատիկայի առարկաներից։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Պյատիգորսկի քաղաքապետ Դմիտրի Վորոշիլովը։

Արտյոմ Աղաջանյանը սովորում է Ա. Մ. Դուբիննոյի անվան թիվ 5 դպրոցում։ Նա դարձել է ճշգրիտ գիտությունների օլիմպիադայի տարածաշրջանային փուլի մրցանակակիր։

Մաթեմատիկայի մրցանակակիրներ են ճանաչվել թիվ 12 դպրոցի սան Էռնեստ Սարգսյանը և թիվ 5 դպրոցի աշակերտ Գեորգի Երիցյանը։

Ավանդաբար տարածաշրջանային փուլում անցկացվում են ֆիզիկայի երկու օլիմպիադաներ՝ Համառուսական դպրոցականների օլիմպիադան և Ջ. Ք. Մաքսվելի անվան օլիմպիադան։ Այս տարի Ջ. Ք. Մաքսվելի անվան օլիմպիադայի մրցանակակիր է դարձել թիվ 16 դպրոցի աշակերտ Պարգև Սարգսյանը։