Արտյոմ Գյուրջյանի առաջին գոլը՝ պրոֆեսիոնալ կարիերայում
23 Մարտի 2025, 15:48
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Գյուրջյանը պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ աչքի է ընկել իր խփած գոլով։
24-ամյա կենտրոնական պաշտպանն աչքի է ընկել ՌԴ ֆուտբոլի ազգային լիգայի «Տյումենի» դեմ խաղում, սակայն նրա թիմը՝ «ԿԱՄԱԶ»-ը պարտվել է 2:3 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը 19 անգամ խաղադաշտ է դուրս եկել, իսկ նրա թիմը Ռուսաստանի առաջին լիգայում զբաղեցնում է 13-րդ տեղը: