Արտյոմ Մարտիրոսյանը՝ «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» մրցույթի հաղթող

08 Հուլիսի 2025, 20:50

Հայեր | Մշակույթ

Օմսկի մարզից Արտյոմ Մարտիրոսյանը դարձել է «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի 2-րդ աստիճանի դափնեկիր «Ակադեմիական երգեցողություն» անվանակարգում:

Մրցույթն անցկացվել է երեք փուլով: Երրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 11-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Նշենք, որ Արտյոմը սովորում է Օմսկի Վ. Յ. Շեբալինի անվան երաժշտական դպրոցում: