Արտյոմ Քալաշյանը՝ Պարալիմպիկ ամառային խաղերի արծաթե մեդալակիր

05 Սեպտեմբերի 2024, 16:45

Սպորտ

Բրյանսկից պարալիմպիկ հայազգի մարզիկ Արտյոմ Քալաշյանը արծաթե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Պարալիմպիկ ամառային խաղերում։

Տղամարդկանց 100 մետր մրցավազքում նա ցույց է տվել 11,70 վայրկյան արդյունք։

Արտյոմ Քալաշյանը հենաշարժողական համակարգի վնասվածքով անձանց աթլետիկայի միջազգային մրցումների և Ռուսաստանի առաջնությունների բազմակի հաղթող է: 2021 թվականին Տոկիոյի 16-րդ ամառային պարալիմպիկ խաղերում T35 կատեգորիայում 100 մետր վազքի մրցումներում մարզիկը նվաճել է բրոնզե մեդալ։