Արտյոմ Սիմոնյանի գեղեցիկ գոլը՝ «ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում
13 Փետրվարի 2024, 18:32
Հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող «ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում:
Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի հերթական ընկերական խաղում Սիմոնյանն ընթացքից կատարած հարվածով գրավել է Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող «Ալանիայի» դարպասը: «ԲՄԱ-Խաբարովսկը» հաղթել է 2-1 հաշվով:
Հիշեցնենք, որ 28-ամյա Սիմոնյանը 2023 թ-ի փետրվարից խաղում է «ԲՄԱ-Խաբարովսկում»: