Արտյոմ Սիմոնյանի գոլը «ԲՄԱ Խաբարովսկին» փրկել է պարտությունից
21 Նոյեմբերի 2023, 14:10
«ԲՄԱ Խաբարովսկի» ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը գոլ է խփել «Կուբանի» դեմ 19-րդ խաղում՝ իր թիմին փրկելով պարտությունից:
28-ամյա Սիմոնյանը աչքի է ընկել ավելացված ժամանակի երկրորդ րոպեին, խաղն ավարտվել է 1-1 հաշվով:
ՌԴ Ֆուտբոլի Ազգային լիգայի ընթացիկ մրցաշրջանում Արտյոմ Սիմոնյանն աչքի է ընկել երկու գոլով ու երկու գոլային փոխանցումով: