Արխանգելսկում կանցկացվի Արմեն Վարդանյանի հեղինակային նախագիծը
24 Մարտի 2025, 18:21

Արխանգելսկի Վիկտոր Պանովի անվան երիտասարդական թատրոնում մարտի 28-ին տեղի կունենա Արմեն Վարդանյանի «Հայկական էսքիզներ» հեղինակային գրական երաժշտական երեկոն:
Միջոցառման ծրագրում ներառված են Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Ազատ Շամշյանի, Լևոն Չաուշյանի, Արմեն Վարդանյանի ստեղծագործությունները՝ Արխանգելսկի դուետի՝ Պոլինա Բոյկոյի (դաշնամուր) և Արմեն Վարդանյանի (ջութակ) կատարմամբ:
