Աշիկ Անդրեյանը՝ ձյուդոյի բրոնզե մեդալակիր

08 Սեպտեմբերի 2023, 12:50

Սպորտ

եպտեմբերի 7-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում մեկնարկեց երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցաշարը։

Ձուդոյի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցումների հենց առաջին օրը 60 կգ քաշային կարգում հանդես եկող, Գյումրու ՄՀԿ համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը / մարզիչ` Նարեկ Սուքիասյան /, տանելով չորս հաղթանակ, գրավեց 3-րդ մրցանակային տեղը և նվաճեց բրոնզե մեդալ։

Այսօր, սեպտեմբերի 8-ին կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։