Աշոտ Եգիզարովը և Վիլհելմ Գրիգորյանը դարձել են Իվան Պոդդուբնիի հիշատակի մրցաշարի հաղթողներ

19 Հոկտեմբերի 2024, 19:47

Սպորտ

Եիսկ քաղաքի «Յունոստ» մարզահամալիրում կայացել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսաստանյան մրցումներ։ Մրցաշարը նվիրված է եղել աշխարհի վեցակի չեմպիոն, ՌԽՖՍՀ սպորտի վաստակավոր վարպետ Իվան Պոդդուբնիի ծննդյան 152-ամյակին։

Մրցմանը մասնակցել են ավելի քան 120 մարզիկներ Ռուսաստանի 10 մարզերից։

Մրցաշարի ոսկե մեդալները նվաճել են Կրասնոդարից ըմբիշներ Աշոտ Եգիզարովը և Վիլհելմ Գրիգորյանը։