Աշոտ Գևորգյանի ֆիլմը՝ Սոչիի «Սիրիուս» համալսարանում
10 Դեկտեմբերի 2024, 20:20
Սոչիի «Սիրիուս» համալսարանում տեղի է ունեցել հայ ռեժիսոր Աշոտ Գևորգյանի «Զուրաբ» ֆիլմի բաց ցուցադրությունը՝ նվիրված քանդակագործ, գեղանկարիչ և Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելիին:
Աշոտ Գևորգյանը, ում համար ֆիլմը դարձել է նրա դեբյուտը վավերագրական կինոյում, օգտագործել է հազվագյուտ արխիվային կադրեր, հարցազրույցներ Ծերեթելիի, նրա հարազատների և գործընկերների հետ:
Կինոդիտումը նվիրված էր վարպետի 90-ամյակին։