Աշոտ Սրապյանը նվաճել է UBO Intercontinental տիտղոսը
03 Օգոստոսի 2025, 13:00
Մոսկվայաբնակ հայ բռնցքամարտիկ Աշոտ Սրապյանը (5-0) օգոստոսի 2-ին Բանգկոկում տպավորիչ հաղթանակ է տարել՝ վեցերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով թաիլանդացի հայտնի մարզիկ Չան Սալային (12-8):
Գոտեմարտի մրցանակը UBO Intercontinental չեմպիոնական գոտին էր կիսամիջին քաշային կարգում, որն այժմ պատկանում է Սրապյանին: 27-ամյա Սրապյանը մենամարտն ավարտել է ժամանակից շուտ։
Սա Աշոտի արդեն երկրորդ մենամարտն է Թաիլանդում, և երկու անգամ էլ նա հաղթանակը տոնել է նոկաուտով։ Այսօրվա դրությամբ Սրապյանը մնում է անպարտելի՝ ունի 5 հաղթանակ 5 մենամարտում: