Աշոտ Վարդանյանը «Խոսքին և հայրենիքին հավատարմության համար»-2023 մրցանակաբաշխության եզրափակչում է

25 Հունվարի 2024, 16:45

Հայեր

Ի. Ս. Կոզլովսկու անվան հիմնադրամի մրցանակի դափնեկիր, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ասոցիացիայի աշխատակից Աշոտ Վարդանյանը, ի թիվս 24 գրողների, «Գրական թերթի» առաջին գլխավոր խմբագիր Անտոն Դելվիգի անվան «Խոսքին և հայրենիքին հավատարմության համար» ամենամյա համազգային մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում է:

Մրցանակը հրատարակության կողմից սահմանվել է 2010 թվականին, իսկ 2020 թվականից շնորհվում է բացառապես պատմական ուղղվածության ստեղծագործությունների համար:

Մրցույթը բաց հարթակ է գրողների, մշակույթի և գիտության գործիչների համար, ովքեր իրենց աշխատանքներում արտացոլում են ժամանակակից հասարակության արդի խնդիրները, և անցկացվում է երկու անվանակարգերով՝ «Գիտություն և լուսավորություն» և «Գեղարվեստական խոսք»:

Հիմա եթերում