Աշոտ Խաչատրյանը բարեգործական համերգով հանդես կգա Պանտելերիա կղզում
24 Օգոստոսի 2025, 21:30
Օգոստոսի 24-ին Իտալիայի Պանտելերիա կղզում տեղի կունենա դաշնակահար Աշոտ Խաչատրյանի մենահամերգը, ով ծնունդով արցախցի է և այժմ բնակվում է Բելգիայում։
Երեկոյի ընթացքում դաշնակահարը կկատարի Ֆրեդերիկ Շոպենի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները:
Աշոտ Խաչատուրյանը միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է։ Նա հանդես է եկել Եվրոպայի առաջատար նվագախմբերի հետ, որոնց թվում են Լոնդոնի կամերային նվագախումբը, Բազելի սիմֆոնիկ նվագախումբը, Վալոնիայի թագավորական կամերային նվագախումբը: