Աշոտ Խաչատրյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

04 Սեպտեմբերի 2024, 21:57

Սպորտ

Իսպանիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Աշոտ Խաչատրյանը նվաճել է արծաթե մեդալ։

72 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտել է ռուսաստանցի Զաուր Բեսլեկոեւի հետ և պարտվել 5:6 հաշվով։