Աշոտ Խաչատրյանը՝ ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

05 Սեպտեմբերի 2024, 13:28

Սպորտ

Իսպանիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Աշոտ Խաչատրյանը նվաճել է արծաթե մեդալ։

72 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտել է ռուսաստանցի Զաուր Բեսլեկոևի հետ և պարտվել 5:6 հաշվով։

Աշոտ Խաչատրյանը որակավորման փուլում 14։4 հաշվով հաղթել էր հարավկորեացի Գունhի Լիին, 1/8 եզրափակիչում 6։1 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի Մ-20 գործող չեմպիոն, լիտվացի Ռոկաս Ցեպաուսկասին, քառորդ եզրափակիչում 9։4 հաշվով ուժեղ էր եղել Վենհաո Հուից։

Կիսաեզրափակիչում Աշոտ Խաչատրյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին։