Աշոտ Զաքարյանը նկարահանել է «Կրասնոդար. ճանապարհ դեպի չեմպիոնություն» վավերագրական ֆիլմը
25 Փետրվարի 2026, 18:00
Փետրվարի 22-ին տեղի է ունեցել «Կրասնոդար. ճանապարհ դեպի չեմպիոնություն» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված 2008 թվականին հիմնադրված ակումբի 18-ամյակին։ Վավերագրական ֆիլմը պատմում է ակումբի հաղթանակի մասին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում։ Նախագծի ռեժիսորն Աշոտ Զաքարյանն է։
Ֆիլմը ներկայացնում է «Կրասնոդար»-ի ճանապարհը դեպի հաղթանակ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Այնտեղ ցուցադրված են կադրեր հանդերձարաններից, ինչպես նաև հարցազրույցներ ղեկավարների, մարզիչների և ֆուտբոլիստների հետ։
«Կրասնոդար» ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին ֆիլմում խոսել է իր անձնական կյանքի և առողջության մասին, ինչպես նաև ներկայացրել է ակումբի զարգացման հեռանկարները։