«Աշուղ» համույթի համերգը՝ Սանկտ Պետերբուրգում

07 Հունվարի 2025, 10:00

Մշակույթ

Փետրվարի 14-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա «Աշուղ» համույթի համերգը՝ նվիրված Սիրահարների օրվան։

Համույթի երգացանկում ընդգրկված են հայկական ժողովրդական երգեր, որոնք հավաքել և գրառել է Կոմիտասը, ինչպես նաև կոմպոզիտորներ Անահիտ Վալեսյանի, Խաչատուր Ավետիսյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:

Համույթի անդամներն են Արթուր Փաշյանը (դուդուկ), Անի Արաքյանը (քանոն), Մարիա Իլյունինան (ջութակ), Քսենիանդամա Ֆերենցին (ֆլեյտա), Համլետ Ջլավյան (վոկալ և դհոլ), Մարիամ Վարդապետյանը (դաշնամուր), Մարգարիտա Վահանովան (դաշնամուր):