Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի հուշարձանը

19 Մայիսի 2024, 16:03

Հայեր

Աշխաբադում բացվել է հայ բանաստեղծ և աշուղ, սիրային քնարերգության վարպետ Սայաթ-Նովայի հուշարձանը:

Աշխաբադում թուրքմեն բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի տոնակատարության շրջանակներում նրա անունով զբոսայգի է բացվել: Դասական բանաստեղծների նորաբաց ծառուղում տեղադրվել է նաև միջնադարյան հայ նշանավոր բանաստեղծ և աշուղ, սիրային քնարերգության վարպետ Սայաթ-Նովայի արձանը: Այն տեղադրվել է Բալզակի, Դանթեի, Դոստոևսկու և այլոց հուշարձանների կողքին։

Հուշարձանը բացել են ՀՀ ԿԳՄՍՆ նախագահ Ժաննա Անդրեասյանը և Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը: