Հայկական ֆիլմերի ցուցադրություն՝ Աշխաբադում

02 Նոյեմբերի 2024, 22:30

Մշակույթ

Հայկական մշակույթի օրերի շրջանակում Աշխաբադում տեղի են ունեցել «Հայֆիլմ» կինոստուդիայի ոսկե հավաքածուում ընդգրկված ֆիլմերի ցուցադրություններ։

Միջոցառումը մեկնարկել է «Աշխաբադ» կինոթատրոնում ցուցադրված «Ապտակ» ֆիլմով։ Դրան զուգահեռ «Վաթան» կինոթատրոնում ցուցադրվել են անիմացիոն ֆիլմեր։

Առանձնահատուկ ուշադրություն է գրավել Ռոբերտ Սահակյանցի «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…» մուլտֆիլմը, որը երաժշտական ֆանտազիա է` հիմնված հայկական ժողովրդական հեքիաթների վրա:

Ցուցադրության երկրորդ օրը թուրքմենական հանրությունը ծանոթացել է «Վաթան» կինոհամերգային կենտրոնում ներկայացված «Հայրիկ» ֆիլմին։ «Հայֆիլմ»-ի ոսկե հավաքածուի ցուցադրությունների ծրագիրն ավարտվել է «Պաղտասար աղբար» պիեսի հիման վրա նկարահանված «Բաղդասարը բաժանվում է կնոջից» երաժշտական-կատակերգական ֆիլմով։