Աշխարհահռչակ դիզայները համագործակցում է հայաստանյան «Scorpio Creative» մարքեթինգային ընկերության հետ. լուսանկարներ

Աշխարհահռչակ դիզայները համագործակցում է հայաստանյան մարքեթինգային ընկերության հետ։ 

«Scorpio Creative» մարքեթինգային ընկերությունը սկսել է իր գործունեությունը Երևանում 2020 թվականին, 3 տարվա ընթացքում համագործակցել է Հայաստանի լավագույն բրենդների հետ՝ մասշտաբային արշավների ու նախագծերի շրջանակում։ 

2023 թվականի հունվարին ընկերությունը ընդարձակել է իր աշխարհագրությունը ու սկսել
համագործակցություն աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Սինկոյի հետ։ Դիզայներն աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Բիյոնսեն, Ռիհաննան, Լեդի Գագան, Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան, Նիկոլ Շերզինգեր և այլք։

«Scorpio Creative»-ի և Մայքլ Սինկոյի համագործակցությունը տեղի է ունեցել դիզայների
օծանելիքների հավաքածուի թողարկման շրջանակում․ ընկերությանը վստահված է եղել
արշավի ողջ ընթացքը՝ մտահղացումից մինչև իրագործում։ Ավելի քան 7 ամիս տևած աշխատանքների արդյունքն արդեն հանձնված է հանդիսատեսի դատին։ Հոլովակն առաջին անգամ ցուցադրվել է Դուբայ Fashion week-ի ընթացքում: 

Հոլովակի աշխատանքներում ներգրավված են հայ մասնագետներ, և հատկանշական է, որ նկարահանումները ևս տեղի են ունեցել Հայաստանում: