Աշխարհահռչակ երաժիշտ Սերգեյ Բաբայանը մենահամերգներով հանդես կգա ԱՄՆ-ում

26 Հունիսի 2024, 08:10

Մշակույթ

Կոլորադո առողջարանային քաղաքում անցկացվող «Bravo Vail» երաժշտական փառատոնի շրջանակներում հայ դաշնակահար Սերգեյ Բաբայանը հանդես կգա մենահամերգով։ Համերգի ընթացքում կհնչեն Շումանի, Մոցարտի, Ռախմանինովի ստեղծագործությունները։

Համերգները տեղի կունենան հունիսի 25-ին և 27-ին:

Սերգեյ Բաբայանն ամերիկահայ դաշնակահար է։ Նա համագործակցում է աշխարհի հայտնի նվագախմբերի հետ, որոնց թվում են Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Քլիվլենդի նվագախումբը, ինչպես նաև Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։