Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիքյանն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

07 Հոկտեմբերի 2023, 09:30

Մշակույթ

Հոկտեմբերի 13-ին Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ հայ երաժիշտ, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Արա Մալիքյանի համերգը:

Երաժիշտը ավելի քան 100 անգամ ելույթ է ունեցել աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ։ Նա նաև հեղինակ է 25 ձայնագրության և ութ ֆիլմերի սաունդթրեքերի։ Արա Մալիքյանն իր թիմի և երաժշտական ​​խմբի հետ կգա Հայաստան: Երևանյան համերգներից ստացված հասույթը կտրամադրվի բռնի տեղահանված արցախցիներին: