Աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան միացել է Արցախի խաղաղության փառատոնին

10 Օգոստոսի 2023, 22:00

Հայեր

Աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան միացել է ի պաշտպանություն Արցախի մեկնարկած՝ Արցախի խաղաղության փառատոնին։ Նա կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը։

Ուղերձում ներկայացվում է, որ Ադրբեջանը լիակատար շրջափակել է Արցախը, ինչի հետեւանքով 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մատնվել են սովի եւ կանգնած են հումանիտար ճգնաժամի առաջ։ Նա կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։

Նշենք, որ Արցախի խաղաղության փառատոնին միացել են նշանավոր բազմաթիվ արվեստագետներ, այդ թվում՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանը։

Հիմա եթերում