Աշխարհի առաջատար լրատվամիջոցներից մեկը Հայաստանը ճանաչել է զբոսաշրջային լավագույն ուղղություններից

23 Հոկտեմբերի 2024, 20:20

Մշակույթ

Աշխարհի առաջատար զբոսաշրջային լրատվամիջոցներից մեկը՝ «Lonely Planet»-ը, «Լավագույն ճանապարհորդություն 2025» թողարկման մեջ ճանաչել է Հայաստանը զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:

«Մեզ համար պատիվ է «Lonely Planet»-ի կողմից ճանաչվել 2025 թվականի պարտադիր այցելության ուղղություններից մեկը»,- ​​ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Սուսաննա Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ այս ճանաչումն ընդգծում է այն եզակի հմայքը, պատմությունը և հյուրընկալությունը, որոնք առանձնահատուկ են դարձնում Հայաստանը: