Աշխարհի բոլոր անկյուններում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
26 Ապրիլի 2025, 13:06
Աշխարհի բոլոր անկյուններում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ակցիաներ ու միջոցառումներ են կազմակերպվել, հայտարարություններ են արվել ։
Ապրիլի 23-ին հազարավոր հայ երիտասարդներ մասնակցել են ավանդական Ջահերով երթին։ Նրանք Հանրապետության հրապարակում այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։
Հայաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել հազարավոր հայեր ու օտարազգի հյուրեր։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Վեհափառի նախագահությամբ կատարել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Իրանում ոգեկոչման միջոցառման ընթացքում «Ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով հայ համայնքն իր բողոքն է արտահայտել նաև ՀՀ իշխանության դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։