Սուրբ Էջմիածնում և Հայոց եկեղեցու թեմերում աղոթք կարվի Բաքվում պահվող գերիների համար

09 Նոյեմբերի 2024, 16:17

Հայեր

Նոյեմբերի 10-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի համահայկական աղոթք։ Աշխարհի և Սփյուռքի բոլոր հայոց թեմերը ևս կմիանան՝ աղոթք անելով:

Հայ Առաքելական Եկեղեցու Հայրապետի կոչով կհնչի աղոթք՝ ի պաշտպանություն արցախահայության, մասնավորապես՝ Բաքվում ապօրինաբար պահվող զինվորականների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար: