Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն
10 Նոյեմբերի 2025, 22:58
Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հակոբկոխյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց այս առաջնությունում տղամարդկանց պայքարում:
Հարություն Հակոբկոխյանը եզրափակիչում մենամարտեց Ռուսաստանը ներկայացնող Իզնովր Զայպուլաևի հետ և հաղթեց 4:1 հաշվով:
Լեգենդար Իսրայել Հակոբկոխյանը որդու անձնական մարզիչն է: Եզրափակիչ մենամարտում մարտավկան էր և ամբողջ ընթացքում խորհուրդներով աջակցում էր: Աշխարհի չեմպիոնը որդու յուրաքանչյուր գրոհ, հակագրոհ բուռն էմոցիաներով էր արձագանքում և ջերմ խոսքերով քաջալերում նպատակին հասած հարվածներից հետո: