«Աշխարհի երիտասարդ բալետ» միջազգային մրցույթը բացվել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բեմադրությամբ
12 Հոկտեմբերի 2025, 12:00
Սոչիի Ձմեռային թատրոնում հոկտեմբերի 6-ից 12-ն անցկացվում է Յուրի Գրիգորովիչի անվան «Աշխարհի երիտասարդ բալետ» X միջազգային մրցույթը։ Միջոցառումը բացվել է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա «Սպարտակ» բեմադրությամբ։ Բալետի լիբրետոն ստեղծել է Յուրի Գրիգորովիչը՝ ըստ Ռաֆֆայելլո Ջովանյոլիի համանուն վեպի մոտիվների։
Գլխավոր դերերգերը կատարել են Մեծ թատրոնի պրիմա-բալերինա Աննա Նիկուլինան և Մեծ թատրոնի բալետի պրեմիեր Իգոր Ցվիրկոն։

