Աշխարհի գավաթ․ Հայաստանի թիմի երրորդ հաղթանակը

22 Հունիսի 2023, 21:30

Սպորտ

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող աշխարհի գավաթի թիմային խաղարկության (WTA Billie Jean King Cup) եվրոպական գոտու երրորդ դիվիզիոնի A ենթախմբի մրցաշարում:

Հայաստանի թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի հավաքականին։

Մենախաղում Նաիրա Գեւորգյանը 0:6, 0:6 հաշվով պարտվեց Դարյա Ֆրայմանին, Իռենա Մուրադյանը 6:0, 6:1 հաշվով ուժեղ էր Կլիո Մարիա Իոանուից։ Հայաստանին թիմային առավելություն բերեց զուգախաղում Մարիա Դավթյանի եւ Իռենա Մուրադյանի 6:3, 6:3 հաշվով հաղթանակը Դարյա Ֆրայմանի եւ Մարիա Կոնստանտինուի նկատմամբ։

Նախքան այս Հայաստանի հավաքականը հաղթել էր Չեռնոգորիայի եւ Սան Մարինոյի թիմերին։

Հիմա եթերում