Աշխարհի պատանիների արագ շախմատի առաջնությունում մրցանակակիրների շարքում 2 հայ կա

11 Հունիսի 2023, 13:15

Սպորտ

Աշխարհի պատանիների արագ շախմատի առաջնությունում մրցանակակիրների շարքում են նաև Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան տղաներ) և Մարիամ Խաչատրյանը (մինչև 16 տարեկան աղջիկներ), հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

11 հնարավորից Ալեքսը վաստակեց 8.5 միավոր և կիսեց 3-4-րդ հորիզոնականները: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով Ալեքսը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Մարիամը վաստակեց 7 միավոր և կիսեց 4-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Մարիամը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: